Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կարևոր հաղթանակ

Կարևոր հաղթանակ
06.06.2014 | 12:09

Ստավանգերի շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ ու երկու տուրից հետո ունի 1,5 միավոր (առաջինում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Սիմեն Ագդեստեյնի հետ): Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն կոնկրետ մրցաշարի, այլև ընդհանրական առումով, մանավանդ որ վերջին ժամանակներս ռուս գրոսմայստերը բավական տհաճ զգացողությունների տեղիք է տվել մեր շախմատիստին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ